38-ամյա երևանցու ննջասենյակից հրացան է հայտնաբերվել, իսկ տան բակից՝ կանեփանման 7 բույս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հուլիսի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 38-ամյա տանտիրոջը: Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ննջասենյակից ներկայացրել է հրացան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տան բակից հայտնաբերվել է նաև կանեփանման յոթ բույս:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ