Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որը հայտնի է Մանախ անունով, ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հասարակական

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որը ավելի հայտնի է Մանախ անունով, քիչ առաջ ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել համացանցում հայհոյելու համար, ինչը որակվել էր որպես խուլիգանություն և բռնության կոչ, Այվազյանը կալանավորվել էր: Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, Մանախն ազատ է արձակվել։

--00--ԿԿ