Զինծառայողների՝ առանց զենք առաջնագծում գտնվելը որևէ հիմնավորում չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակական

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն 3 օր է լուր չունենք Սոթք-Խոզնավար (Սև լիճ) հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։

Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։

Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։

Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։

Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի առանց զենքի ցանկացած շարժ։

Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի»։

--0--ԿԿ