Ո՞վ պիտի կահավորեր մեր երկրի սահմանները, նախկիննե՞րը, թե՞ ադրբեջանցին. Վազգեն Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակական

Պատերազմից անցել ա 8 ամսից ավել։ Ո՞վ պիտի կահավորեր մեր երկրի սահմանները։ Նախկիննե՞րը։ Ադրբեջանցի՞ն։ Ո՞վ ա պատասխանատու երկրի սահմանների համար։ Ո՞վ ա էս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը մեջբերելով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ սահմանների վերաբերյալ գրառմանը։

«Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչեւ սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով»։ Արմեն Խաչատրյան

Այսինքն ուզում ա ասի նորմալ ա, ժողովուրդ ջան, ինչի՞ վրա եք զարմանում, մեկ-մեկ գերի բան ունենալու ենք, դե, հասկանում եք, սահմանային կառուցվածք ա, կահավորված չի էլի էդ անտերը։

Պատերազմից անցել ա 8 ամսից ավել։ Ո՞վ պիտի կահավորեր մեր երկրի սահմանները։ Նախկիննե՞րը։ Ադրբեջանցի՞ն։ Ո՞վ ա պատասխանատու երկրի սահմանների համար։ Ո՞վ ա էս սաղ հարցերը թողած զբաղվում քաղաքական վենդետաներով ու Սյունիքի գլխատմամբ։

Հուշեմ, դրա անունը Նիկոլ ա ու ազգանունը Կիդման չի»,-գրել է նա։