Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

առուշանյան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ-ի՝ Առուշ Առուշանյանը, որ զբաղեցնում է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու՝ անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

--00—ԼՄ