Փաշինյանի հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա՞

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա։

Եթե Սյունիքի պաշտպանությունը իրականացրել են համայնքապետերը իրենց կազմավորած ջոկատներով, ապա հարձակման դեպքում ով է պաշտպանելու մարզի՝ ամեն համայնքապետին վստահված հատվածը։

Հանձնելո՞ւ են։

Ալիևի մտադրության մասին տեղյակ և պատերազմի օրերին բացառապես համայնքապետերի վրա հույս դրած ղեկավարությունը կալանավորման ապօրինի հրահանգի հիմքում նաև Սյունի՞քն է դրել»։

--00--ԱԹ