Մեղրիում «Mazda»-ն բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

Հուլիսի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմանում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։ 

նկար

Դեպքի փաստով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

նկար

--00—ԼՄ