«Մերօրյա Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան». Փաշինյանին պատասխանել է Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությունները: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Աբդուլլաևան նշել է, թե իբր «ի տարբերություն Փաշինյանի՝ Ադրբեջանը տարածքային հավակնություններ չունի որևէ երկրի նկատմամբ», ինչպես նաև «հարգում է միջազգային սահմանների շրջանակում տարածքային ամբողջականությունը» և պահանջում, որ նման մոտեցում դրսևորվի նաև Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան և, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այս տարածքից, վերջին անգամ՝ 1988 թվականին:

Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի ևս պատմական իրողություն են: Մեր հայրենակիցների ամենաբնական իրավունքն է վերադարձը այդ տարածքներ. դրանք տարածքային հավակնություններ չեն, այլ փախստականների վերադարձ իրենց տները, այն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում»,-ասել է նա:

--00--ԱԹ