Սոցցանցերում տարածում են լուր, թե իբր Երասխի մոտ կրակոցներ են. Աբովյանը դիմում է ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

նկար

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով ՊՆ-ին:

«Դիմում եմ ՊՆ-ի տեղեկատվական ծառայության պատասխանատուներին։ Ա՛յ ձեր ցավը տանեմ, ամբողջ տելեգրամը և ֆեյսբուքը ուղղակի պայթում է՝ տարածելով լուր, որ Երասխի մոտակայքում իբր ինտենսիվ կրակոցներ են լսվում։

Մի բան ասեք, տնաշե՛ն, թե չէ, կրկին անկապ ասեկոսեներ են տարածվում»,-գրել է Աբովյանը։

--00—ԼՄ