Գեղի գյուղում այրվում է խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

աին

Հուլիսի 17-ին՝ ժամը 14:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

--00--ԱՀ