Այսօր Արարատի մարզի 2 գյուղում վթարային ջրանջատում կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 11:00-18:00-ն.

· Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում,

· Արարատի մարզի՝ Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ԱՀ