Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

․

Հակամարտությունն ավարտվել է, այժմ խաղաղության մասին մտածելու ժամանակն է: Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը վերջ է դրել երկար հակամարտությանն ու ինքնուրույն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»,- նշել է նա։

Միշելն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դրական, կառուցողական դեր կատարելու: Մենք հարգում ենք Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի կարող իր աջակցությունը տրամադրել, նպաստել հնարավոր բարեփոխումներին։

--00--ԱՀ