Երկիրը այս վիճակում՝ պատգամավորները իրենց լրավճարի մասին են մտածում․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Ազգային ժողովը հուլիսի 15-ին արտահերթ նիստով  ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50.000 դրամը դարձնել 250.000 դրամ։

Նախագծի հեղինակների պնդմամբ` պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը  և կնպաստի պատգամավորների հաճախ մարզային այցելությունների իրականացմանը:

24News-ը շրջելով Երևանում հարցում իրականացրեց քաղաքացիներից պարզելու որքանո՞վ է օրենքի այդ նախագիծը առաջնային խնդիր և ավելացված գումարն որքանո՞վ կնպաստի պատգամավորների մարզային այցելություններին:

Հարցում իրականացված քաղաքացիներից մեծ մասի կարծիքով՝ Ազգային ժողովի պատգամավորներից ոչ բոլորն են այցելում մարզեր, հանդիպում բնակիչներին և ծանոթանում  առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով գումարի բարձրացումը նպատակահարմար չէ:

«Ես Ազգային Ժողովի պատգամավոր չէմ, բայց  իրենցից հաճախ  եմ այցելում մարզեր և որևէ գերատեսչություն ինձ այդ այցերի համար չի վճարում: Պատգամավորի բարեխղճությունը պետք է պարտադրող լիներ, որ իրենք հրաժարվեին այդ գումարից»,- նշեց հարցվողներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ նախկինում հատկացվող 50000 դրամը բավարար չէր, հանդիպումների համար և 250000 դրամի պարագայում պատգամավորներն ավելի ակտիվ հանդիպումներ կունենան իրենց ընտրողների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ