Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota-ով բախվել է կայանված BMW X5-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակական

Հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Օհանյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածի թույլատրելի մասում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Միհրանյանի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Toyota-ն դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել կանաչ տարածքում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Toyota–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Գրետա Կարապետյանին, ում առաջինը օգնության է հասել BMW X5-ի վարորդ Կ. Միհրանյանը, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում  առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Toyota–ի վարորդը եղել է ոչ սթափ: 

--00--ԿԿ