Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Տեղեկությունը Armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: 

«Տանն է, ապաքինվում է, մի քանի օր կազդուրվելուց հետո կվերադառնա աշխատանքի»,- մանրամասնել է Հարությունյանը:

Հիշեցնենք, ԿԸՀ նախագահը հուլիսի 14-ին շտապօգնության մեքենայով սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել: 

--00--ԱԹ