Սահմանի տարբեր հատվածներում թե երեկ, թե այսօր գրանցվել են տարբեր ինտենսիվությամբ կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

սահման

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել սահմանային իրավիճակի մասին՝ ամփոփ և հակիրճ: 

«Երեկ ամբողջ օրը գտնվել եմ առաջնագծում, շրջել մի քանի գյուղերով, եղել դիրքերում։

Սահմանի տարբեր հատվածներում թե երեկ, թե այսօր գրանցվել են տարբեր ինտենսիվությամբ կրակոցներ` հիմնականում կարճ կրակահերթերով։ Կրակը հիմնականում վարվում է նպատակային-թիրախավորված` դիրքերի ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից։ Կրակոցների մասին տեղեկություններ ունենք Արարատի մարզի Երասխի և Գեղարքունիքի մարզի Ալ լճերի(Ալագյոլի) ուղղություններով։ Հայկական կողմը թիրախավորված կրակին հակազդում է պատասխան կրակով։

Ի.Գ տվյալները ամփոփված են այսօր ժամը 15-ի դրությամբ»։

--00--ԱԹ