Վահագն Մելիքյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

վարչապետ

Վարչապետի՝ հուլիսի 19-ի որոշման համաձայն՝ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:

--00—ԼՄ