Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Վաղարշակ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը 24news-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 20-ին։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանը:

--00--ԱԹ