Մոսկվայում կայացել է Պուտին-Ալիև հանդիպումը․ կողմերը քննարկել են Արցախին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ ղեկավարների հանդիպման օրակարգում է Արցախին առնչվող հարցերը:

Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի իրականացման ընթացքին:

--00--ԱՀ