Արարատում «Mercedes»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

նկար

Հուլիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարները, Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ