1 շաբաթում կորոնավիրուսի՝ «դելտա» շտամով երկրների թիվը հասել Է 124-ի. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

14

Կորոնավիրուսի՝ մեծ վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը հուլիսի 13-ից 20-ն աճել Է 13-ով և հասել 124-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է «Արմենպրեսը»։

Ըստ աղբյուրի՝ 124 երկրներ և տարածքներ, այդ թվում` 13 նորերը, հայտնել են «դելտա» տարբերակով վարակման դեպքերի մասին:

Ընդգծվում է, որ չորս շտամերի («ալֆա», «բետա», «գամմա» եւ «դելտա») տարածման աշխարհագրությունը, որոնք դասվել են «անհանգստություն հարուցող տարբերակերի» (անգլ. - variants of concern, VOC) կատեգորիային, շարունակում է աճել»: Ըստ որում, փորձագետների կանխատեսումներով՝ «դելտան» արագորեն կգերազանցի մյուս տարբերակներին և առաջիկա ամիսներին կդանա գերակշռող աշխարհում»:

Մասնագետների մոտ ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում, որոնք վկայում են դելտա տարբերակի բարձր վարակելիության մասին այն տարբերակների համեմատությամբ, որոնք չեն մտնում VOC խմբի մեջ»: Ինչպես նշում է ԱՀԿ-ն, «վարակելիության աճի ստույգ մեխանիզմը մնում է չպարզված»: Կանադայում կատարված հետազոտության համաձայն՝ դելտա շտամով վարակման դեպքում մահվան ռիսկը137 տոկոսով բարձր է, քան կորոնավիրուսի SARS-CoV-2 տարբեկաներով ախտահարվելիս, որոնք VOC չեն:

ԱՀԿ-ում անհանգստություն է հարուցում այն բոլոր չորս շտամերի շարունակվող տարածումն աշխարհում, որոնք դասվում են VOC կատեգորիային: «Ալֆա» տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, հուլիսի 20-ի դրությամբ առկա էր 180 երկրներում (երկուսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ): «Բետա» տարբերակը, որն անցյալ տարվա օգոստոսին հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այժմ առկա է 130 պետություններում (յոթով ավելի, քան նախորդ շաբաթ), իսկ «գամման», որը սեպտեմբերին հայտնաբեվել է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագրությունն ընդլայնել է 75-ից մինչև 78 երկիր:

--00—ԼՄ