ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում բջջային կապի ալեհավաքի կառույցների (կապի աշտարակների) վրա ժամանակակից արևային էլեկտրամատակարարման համակարգերի տեղադրման ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը:
Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցման ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն արեգակնային վահանակներ՝ էլեկտրաէներգիա կուտակելու և բջջային աշտարակների շուրջօրյա անխափան մատակարարման համար, որոնք գտնվում են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի շփման գծի մոտակայքում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևն ասել է․ «Այսօրվա մեր խնդիրն է ապահովել աշտարակի վրա սարքավորումների տեղադրման անվտանգությունը՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերի բնակիչների համար կայուն բջջային կապ և ինտերնետ ապահովելու նպատակով»։
Հենակետային կապի կայանում նոր ժամանակակից արեգակնային վահանակներ տեղադրելուց հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի կայուն ինտերնետ և բջջային կապ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ:
--00—ԼՄ