ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը Բաքվում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Տարածաշրջան

Այսօր Բաքվում շարունակվել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի դատաքննությունը։ Վերջինս մեղադրվում է այն բանում, որ մասնակցել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին հայկական կողմից։ Դուբակովը հանդես է եկել վերջին խոսքով։Նա ասել է, որ չի ընդունում իր մեղավորությունը և հավատում է դատարանի արդարությանը։ Դուբակովը մեղադրվում է նաև տեռորիզմի և Ադրբեջանի սահմանները ապօրինի հատելու մեղադրանքներով։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։

Ավելի ուշ դատարանը վերադարձել է՝ կայացրած վճիռը հրապարակելու համար։ Ըստ այդմ, Էդուարդ Սերգեյի Դուբակովը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի ՔԿ հիմնարկում։ Պատիժը կրելուց հետո նա կարտաքսվի Ադրբեջանի տարածքից։

--00--ԿԿ