Արմավիրի մարզի Հայկավան համայնքում շչակ կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

նկար

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Հայկավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

«Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ