ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակական
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում: Վերջիններս ցանկանում են առգրավել քրեական գործերը դատավորներին մակագրող համակարգիչը:

Համակարգում վստահ են, որ նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

ԱԱԾ-ի հետ, բնականաբար, ինչպես վերջին 3 ամիսներին, մեզ չհաջողվեց կապ հաստատել, իսկ ԲԴԽ-ից չմեկնաբանեցին մեր տեղեկությունը՝ հորդորելով բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին:

Հավելենք սակայն, որ մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երեկ նույնպես գտնվել է Վերաքննիչ քրեական դատարանում ու ինչ-որ գործողություններ կատարել:

--00--ԿԿ