Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են խորացնել տնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

հանդիպում

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ և ՌԴ ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացումը: Այս մասին հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը:

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, ՀՀ-ում և ողջ Անդրկիովկասում ներդրումային հեռանկարային ծրագրերի իրականացման հարցերում: Ռուսական կազմակերպությունները պատրաստ են լուծումներ տրամադրել էլեկտրոնային կառավարման, «խելացի և անվտանգ» քաղաքի, տեղեկատվական անվտանգության, էներգաարդյունավետության, հեռավար կրթության և այլ ոլորտներում:

ՌԴ տնտեսական զարգացման և ՀՀ էկոնոմիկայի նախարարների հանձնարարականով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ երկու երկրների էկոնոմիկայի փոխնախարարների ղեկավարությամբ, որ զբաղվելու է երկու երկրների տնտեսական և ներդրումային փոխգործակցության խորացման հարցերով:

--00--ԱԹ