Կենսաթոշակի՝ անկանխիկ եղանակով վճարման համար Արցախբանկը խնդրում է ներկայանալ բանկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

արցախ

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, ի գիտություն անկանխիկ եղանակով (Արցախբանկի քարտի միջոցով) կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների, հայտնում է․ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, խնդրում ենք, ովքեր անցած տարվա սեպտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա օգոստոս ամիսը ներառյալ, չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ, ներկայանան Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրեն այն»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ