Սահմանային բախումները որպես փրկություն ներկայացնելու համար են․ զիջումներ են պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Տարածքային որոշակի զիջումներ են նախապատրաստվում․ սահմանային բախումները հանրությանը որպես փրկություն ներկայացնելու համար են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը։                                   

Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, թե հյուսիսից հարավ բոլոր միջպետական ճանապարհները գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանց հանձնումը աբսուրդային է։                                    

Գրիգորյանը նաև անդրադարձավ պողպատյա մանդատին և Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին։ Նրա կարծիքով, նրանք քաղաքական հետապնդման զոհեր են, իշխանությունը անցել է բռնապետական մեթոդների։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ