Ամասիա գյուղում այրվել է անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

անասնակեր

Հուլիսի 22-ին, ժամը 14:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել է տանիքում պահեստավորած մոտ 150 հակ անասնակեր:

--00--ԱԹ