Պոլիփեդ լինի՝ ՔՊ-ից լինի, տոտալ բարդակի ենք գնում․ քննարկում՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Ալիև-Պուտին հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց որ հետկոնֆլիկտային այս խնդիրը պետք է նորմալ հաղթահարել։ «Հետկոնֆլիկտային» բառն, ըստ Ալիևի, նշանակում է, որ կոնֆլիկտը Արցախի շուրջ ավարտվել է, հետևաբար չկա այդպիսի խնդիր, այլևս չկա բանակցելու հարց, հատկապես կարգավիճակի հետ կապված, այսինքն՝ Ալիևը Փաշինյանին շատ պարզ հասկացրեց, որ վերջ, գնացքն արդեն գնացել է։ Փաշինյանն էլ իշխանությունը պահելու համար Արցախի հարցով ցանկանում է քաղաքական առևտրի մեջ մտնել Արևմուտքի հետ, ինչը, սակայն, դրական չի դիտվում ՌԴ-ում»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն էլ խոսելով Հայաստանի ներքին քաղաքական կյանքից ու Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից՝ նշել է, որ հիմա իշխանությունը գործում է «պոլիփեդ լինի, ՔՊ-ից լինի» սկզբունքով, ու պաշտոնների է նշանակում միայն յուրայիններին, ինչը հղի է վատ հետևանքներով, և ինչին արդեն մենք ականատես ենք եղել 90-ականներին։

«Արդյունքում կառավարման համակարգում լինելու է տոտալ բարդակ»,-հավելել է Նավասարդյանը։  

Բանախոսներն անդրադարձել են նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ