Այգեստանի բնակիչը, տեղանքում մոլորվելով, հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Այգեստան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: 

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

--00--ԱԹ