Քելբաջարի և Լաչինի շրջաններում կառուցվում է 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

ալիև

«Այս պահին Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

Ալիևը նշել է, որ նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ:

«Ադրբեջանը շատ բան ունի անելու մինչև ձմռան սկիզբը: Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է նա:

--00--ԱՀ