ԿԸՀ որոշումից իշխանությունը նորից կշահի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ԿԸՀ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում որոշում կայացրեց եւ փոխեց այս տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը: Նախապես որոշված էր, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին: Նոր որոշման համաձայն՝ ընտրությունների օրեր են նշանակվել հոկտեմբերի 17-ը եւ նոյեմբերի 14-ը:

Այս փոփոխությունը ԿԸՀ-ն մեկնաբանում է նրանով, որ խորհրդարան են անցել երկու նոր խմբակցություններ, պետք է ժամանակ տրվի նրանց՝ օրենքով իրացնելու իրենց լիազորությունները, այն է՝ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ առաջադրելու գործը։ Իսկ այդ գործընթացը կազմակերպելու համար նախ մարդկանց պետք է հավաքագրել, ապա լիցենզավորման դասընթացներ անցկացնել։ Բացի այդ, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ տեխնիկական այլ հարցեր էլ կան, որ ԿԸՀ-ն պետք է հասցնի լուծել։

Ի դեպ, այս փոփոխությունից, բնականաբար, շահելու է նախեւառաջ իշխանությունը, մինչեւ հոկտեմբերի 17-ը նա հնարավորություն կունենա պաշտոնավարման ժամկետները լրացած համայնքապետերի փոխարեն յուրային ԺՊ-ներ նշանակել եւ ընտրություններին կիրառել վարչական ռեսուրսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ