ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել, ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական «Skoda» մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում միակողմանի է դարձել, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
--00—ԼՄ