Արցախում նախօրեին կատարվել է 33 թեստավորում, վարակման նոր դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

կորոնա

Հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27 952 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

--00—ԼՄ