Սպիտակում թմրամիջոց իրացնելու պահին բռնվել են իրացնողն ու գնորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Սպիտակի ոստիկանները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ մի տղամարդ թմրանյութ է իրացնում: Հանցագործությունը փաստով բացահայտելու համար քրեական հետախույզները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ, իսկ 60-ամյա տղամարդը վերցվեց օպերատիվ հսկողության տակ:

Օպերատիվ տվյալները հաստատվեցին, իսկ հուլիսի 16-ին հանգուցալուծումն էր: Թմրամիջոցներ ապօրինի իրացնելու պահին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում բռնվեցին ու բաժին բերման ենթարկվեցին 60-ամյա իրացնողն ու գնորդը` 67-ամյա վանաձորցի մի տղամարդ:

Անձնական խուզարկությամբ վանաձորցու գրպանում հայտնաբերվեց կանեփանման զանգված: Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև սպիտակցու խուզարկությամբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ