Հայաստանում նախօրեին գրանցվել է 221 նոր դեպք, 120 մարդ առողջացել է, 4 մարդ՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

նկար

Հուլիսի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որից 218 796 -ը՝ առողջացած, 4579-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք: Ունենք 120 առողջացած և 4 մահվան դեպք:

--00—ԼՄ