Ո՞ր դեպքում ՌԴ մուտք գործելիս չի պահանջվի «Ճամփորդի՛ր՝ առանց COVID-19-ի» հավելվածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ռդ

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021 թ. հուլիսի 25-ից:

Լաբորատորիաների ցանկն այստեղ` https://bit.ly/3x3W9oZ։

--00—ԼՄ