Toyota-ն Լանջազատ գյուղի մոտ կամրջից ընկել և հայտնվել է «Ազատ» գետում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակական

Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վաղարշակ Ղահրամանյանը իր վարած Toyota մակնիշի 70 AT 707 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղի հանգստյան գոտում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, կամրջից ընկնելով, գլխիվայր հայտնվել «Ազատ» գետի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Վ․ Ղահրամանյանի ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 44-ամյա Արմեն Թադևոսյանը, 35-ամյա Էդգար Վահրամյանը և 44-ամյա Հարություն Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

--00--ԿԿ