Աջարիան կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքի տակ է. Վրաստանի ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Տարածաշրջան

Աջարիայում հրահանգների կատարման հարցում թույլ վերահսկողությունը մեծացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկերը: Sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Ամենաշատ դեպքերը գրանցվում են Թբիլիսիում, այնուհետև Աջարիայում, քանի որ այնտեղ նկատվում է ամենամեծ ծանրաբեռնվածությունը: Աջարիայում մոբիլիզացվել է հիվանդանոցային հատվածը: Զբոսաշրջային, առողջարանային սեզոնն ամբողջությամբ բաց է, այդ իսկ պատճառով Աջարիայում ռիսկերն ավելի մեծ են»,- ասել է Գաբունիան:

--00--ԿԿ