Ռուսաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 հազար 811 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

կորոնա

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 811 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:

Համաճարակի սկզբից ի վեր՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 6 078 522 դեպք: Մեկ օրում մահացել է 783 մարդ, ընդհանուր՝ 152 296 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 22 660 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 450 004 բուժառու:

--00—ԼՄ