Ադրբեջանցիները շարունակում են ինտենսիվ կրակել Կութ գյուղի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հակ Ավ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությունը թշնամին շարունակում է լարված պահել: Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Նա նշեց, որ Կութի ուղղությամբ 17։00-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է:

«Կրակը բացում են, ընդհատում ու էլի սկսում։ Ինտեսիվությունը պահպանվում է։ Պատերազմ են հրահրում, դրա նշաններն ենք նկատում»,- ասաց նա։

Ավետյանը նաև տեղեկացրեց, որ ՊՆ-ի հայտնած 3 վիրավոր զինվորները Կութից էին։

--00--ԱԹ