Ջերմորեն շնորհավորում ենք ԱՀ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ՀՀ Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի ԱԳՆ 28-ամյակի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ գերատեսչության հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ:

Այս  տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն՝ հանուն հայ ժողովրդի միասնականության և համահայկական նպատակների իրագործման»,- ասված է ուղերձում: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս