Ներկայացվել են ընտրական գործընթացների հետ կապված խնդիրների վերհանման նկատառումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

․

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԱԺ պատգամավորների, կուսակցությունների նախագահների, պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել Հանրապետության ութ համայնքներում հնարավոր անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ քարտուղարությունից:

Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս