Ժամը 22։11-ի դրությամբ Քարվաճառի շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է․ Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

սահման

Ժամը 22։11-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի (Քարվաճառ) շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հայկական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը: