Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

․

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշել են նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

--00--ԱՀ