Հիվանդ երեխաներին մի՛ ուղարկեք մանկապարտեզ․ Արսեն Թորոսյանի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկողության տակ է և համապատասխանում է սեզոնին։ Նա նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։

Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկնինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչառական վարակների հետագա տարածումը»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս