Գերեվարված նավաստիների թվում հայ կա. հայտնի է Գվինեյան ծոցում առևանգված նավի անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Բենինի ափին՝ Գվինեյան ծոցում գերեվարված նավի մեջ նաև հայ կա։ Այդ մասին տեղեկացնում է Դաշնային լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հայտնի են դարձել նավաստիների անունները։

Առեւանգվել են MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը եւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը: Ռուսաստանի քաղաքացիներին ազատագրելու բանակցությունները վարում է նավատերը:

Հունվարի 2-ի գիշերը Գվինեյան ծոցում Բենինի ափին հրազենով զինված մարդիկ բարձրացել են MSC Mandу կոնտեյներատար եւ 6 մարդու առեւանգել: Նախնական տեղեկություններով՝ նավում եղել է 20 ռուսաստանցի, Վրաստանի 2 քաղաքացի եւ 4 ուկրաինացի: