Խաղաղապահներն առաջին անգամ ԼՂ-ում մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հասարակական

Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախումբն առաջին անգամ մասնակցել է նպատակային մարդասիրական ակցիայի: Ակցիայի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցվել են անհրաժեշտ իրեր ու սնունդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Առաջին այցի ընթացքում ռուս խաղաղապահները շուրջ 400 կգ սննդի փաթեթներ են նվիրել «Խուլերի հասարակությանը», որի նախագահ Բելլա Գրիգորյանն օգնության համար իր երախտագիտությունն է հայտնել ռուս խաղաղապահներին: 

--0--ԿԿ