Օրվա կադրը. «Հինգով կամավոր գնում ենք առաջնագիծ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

Thumbnail

Շատ սիրուն նկար է՝ շատ հուզիչ պատմությամբ։ Նման գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով այս լուսանկարը։

Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Քանի որ գրեթե դեմքը չի երևում՝ ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր թե բա՝ երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք:

Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքներն աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»»: